Երեւանի Կենտրոն վարչական շրջանի պրեֆեկտուրայում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է tert.am-ը, ծեծկռտուքը տեղի է ունեցել թաղապետի տեղակալի և աշխատակցի միջև։ Ըստ աղբյուրի՝ թաղապետի տեղակալը սկզբում վիճել է աշխատակիցներից մեկի հետ, իսկ հետո արդեն ծեծել նրան։
Մինչդեռ հաղորդվում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել շրջանի վարչակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում են պատահարի հանգամանքները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86825