«Պատիվ ունեմ» ընտրական շտաբը կղեկավարի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները, որոնք պնդում են, որ այս պահին հիմնական թեկնածուն ինքն է։
«Պատիվ ունեմ» դաշինքի շրջանակներում իրենց քաղաքական համագործակցության մասին հայտարարել են ՀՀԿ-ն և «Հայրենիք» կուսակցությունը, որոնք միասին կմասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իսկ դաշինքի ընտրական ցուցակը կգլխավորի «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86809