Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալը գործուղվել են Մոսկվա

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և նրա տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով համաժողովին:


Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Բադասյանը եւ Գրիգորյանը կհանդիպեն նաեւ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ:


Գործուղումից վերադառնալուց հետո Ռուստամ Բադասյանը եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ և արտաքին գործերի նախարարություն կներկայացնի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86790