ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվ:
«Զրույցի ընթացքում հաստատվել է երկկողմ տրամադրվածությունը՝ խորացնել ռուս-ադրբեջանական բազմակողմանի համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»,- հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86778