Արկադի Տեր Թադևոսյանին՝ Կոմանդոսին, հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել

Լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանին՝ Կոմանդոսին, հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհվել: Այս մասին տեղեկանում  ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:


«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանը (Արկադի Տեր -Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով»,-ասված  է հրամանագրում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86666