Տավուշի մարզում անցկացվել է ուսումնավարժանք

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:


Գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը:


Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն:


Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86657