Խորհրդարանում ընտրում են Հաշվեքննիչ պալատի անդամ

Խորհրդարանը ձեռնամուխ է եղել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության ուսումնասիրությանը։ Թեկնածուներն առաջադրել են իշխող «Իմ քայլը» դաշինքը։


Ներկայացնելով թեկնածուին՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի գլխադասային հանձնաժողովի անդամ Կարեն Գրիգորյանը նշեց, որ Հովեյանը կարիերան սկսել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում, այնուհետև զբաղեցրել է ֆինանսների նախարարության ներքին աուդիտի և ՏԻՄ-երի բաժնի պետի պաշտոնը:


2008 թվականից սկսել է աշխատել Հաշվեքննիչ պալատում՝ որպես երրորդ բաժնի պետ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86616