Ապաշրջափակման մասին որոշումները կարող են լինել բացառապես կամավոր. Լավրովը՝ Ալիևին

Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին որոշումները կարող են լինել բացառապես կամավոր։ Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «եթե Հայաստանը չհամաձայնի Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, ապա Ադրբեջանը դա կանի ուժով»:


Լավրովի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարող է լինել բացառապես կամավոր, ձեռք բերված դիվանագիտական համաձայնության հիման վրա: «Ցանկացած հայտարարություն, որը կարող է հակադրվել դրան, չի կարող ընկալվել որպես այն բանի այլընտրանք, ինչի մասին պայմանավորվել են»,- ընդգծել է նա:


Ռուս նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ նկատվում է դրական միտում:


«Իրավիճակը գետնի վրա բավականին կարգավորվել է: Ռուսական խաղաղապահ զորախումբը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր։ Այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով։ Աննշան միջադեպերը, առանց որոնց ոչ մի գործողություն չի կատարվում, օպերատիվ և արդյունավետ կարգավորվում են մեր խաղաղապահ զինծառայողների կողմից։ Նրանք մշտական ուշադրություն են դարձնում նաեւ ռազմագերիների փոխանակման ավարտին», - հայտարարել է Լավրովը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո։


Նա նշել է, որ հաջողությամբ իրականացվում են այն խնդիրները, որոնք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները դրել են տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման վրա:


«Եռակողմ աշխատանքային խումբը փոխվարչապետների մակարդակով աշխատում է ակտիվ, ռիթմիկ: Շահագրգռված ենք, որ այդ աշխատանքը շարունակվի եւ նպաստի Բաքվի եւ Երեւանի միջեւ երկխոսության հաստատմանը, ապահովի Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացումը», - ասել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ապրիլի 20-ին Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն «կատարելու է Զանգեզուրի միջանցքի իրականացման խնդիրը, ցանկանում է Հայաստանը, թե ոչ»։


«Եթե ցանկանա Հայաստանը, դա կարելի է լուծել, եթե չուզենա, մենք դա ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ ասել եմ, որ նրանք պետք է բարի կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հետ», - ասել է նա՝ խոստանալով, որ «101 տարի անց ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86568

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online