Ինչպես և կանխատեսվում էր, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը առաջիկա արտահերթ ընտրություններին կմասնակցի Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի կազմում:
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86562