Վրաստանը մտածում է բացել ցամաքային սահմանը

Վրաստանն ակտիվ աշխատում է ցամաքային սահմանի բացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:


«Աշխատանքներ են տարվում, որ կիրառվեն մոտավորապես նույն կանոնակարգերը, որոնցով մենք կառավարում ենք օդային սահմանները: Օրինակ, պատվաստված այցելուների համար ավելի հեշտ կլինի մուտքը և այլն: Մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է ցամաքային սահմանների դեպքում էլ կիրառել նույն սկզբունքը, և կարծում ենք, որ դա հնարավոր կլինի պատվաստման արագ տեմպի ֆոնին», – ասել է Թուրնավան:


Նախարարը հավաստիացրել է, որ կառավարությանը հաջողվում է վարակվածների թվի աճի ֆոնին կառավարել համավարակը՝ առանց փակելու բիզնեսը:  


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86560