ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը Երևանում ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր:
Այս մասին ասուլիսում հայտարարեց Սերգեյ Լավրովը: Նա նշեց, որ միջկառավարական հուշագրի իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն ու էլ ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման հարցում:
«Այն կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», - ասաց Լավրովը:
Ռուս նախարարը նաև տեղեկացրեց, որ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86552