Երևանում ընթանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության համագումարը:
Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը իր ելույթում վերահաստատեց, որ քաղաքական ուժը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին.
"Չի բացառվում, որ ընտրություններին մասնակցենք միասնական դաշինքով’’,- հայտարարեց նա:
VERELQ-ի տեղեկություններով, մինչև շաբաթվա վերջ պաշտոնապես կհայտարարվի Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորվող դաշինքի մասին, որի կազմում էլ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ու Դաշնակցությունը կմասնակցեն առաջիկա ընտրություններին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86476