Հայ-Ռուսական համալսարանը ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից վերադառնալու է առկա աշխատանքային ռեժիմին։
Համալսարանից տեղեկացնում են, որ դասերը բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում 2021-2022 ուստարվանից անցկացվելու են հիբրիդային ձևաչափով։ Նախատեսվում է դասերի մինչև 30 տոկոսն անցկացնել օնլայն եղանակով, որը հիմնականում վերաբերելու է հոսքային դասախոսություններին:
ՀՌՀ-ի ղեկավարությունը հորդորում է իր պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմին, ինչպես նաև ուսանողներին մինչև վերոնշյալ ժամկետը պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86474