ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին ասված է այսօր՝ մայիսի 5-ին, Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Երևանում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներ:
"Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա", - ասվում է փաստաթղթում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86462