Պառակտումը խորացնող ընտրությունների փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ. Թովմասյան

44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից: Այս մասին ասված է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի տեսաուղերձում:


«Մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ պառակտումը խորացնող ընտրությունների կազմակերպման փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ, որպես վարչապետ ընտրելով մեկին, որը բոլոր քաղաքական ուժերի հետ մեկտեղ ունի բավարար նորմալ հարաբերություններ և կարող է իրար դեմ պայքարելու փոխարեն՝ ծախսվող ջանքերը տեղափոխել մեր հայրենիքը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։


Երկիրն այդ ուղղությամբ տանելու նպատակով, համաձայն սահմանադրության, բավարար է ընդամենը 44 պատգամավորի նախաձեռնությունը, որոնք կպահեն Ազգային Ժողովը գործող կարգավիճակում և կառաջադրեն վարչապետի իրենց նոր թեկնածուին:


Համոզված եմ՝ դա կլինի նաև Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ Ազգային Ժողովը ցույց կտա, որ ինքը կարող է լուծել ազգային բարդագույն խնդիրներ և ոչ թե լինել որևէ մեկի կամակատարը»,- ասել է Թովմասյանը։ 


Մանրամասները տեսաուղերձում:



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86451