Ադրբեջանի նախագահի ելույթները և ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնական նամակներով ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է ուղարկել Ադրբեջանի նախագահի վերջին ելույթների այն հատվածները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են:

"Այդ ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը նոր է և կրելու է շարունակական բնույթ:

Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձներն այսուհետ ենթարկվելու են հատուկ մոնիթորինգի:
Մեր նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք է և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը",- ասված է հայտարարության մեջ:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86428