Կարեն Գիլոյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի բարեփոխումներին ուղղված ծրագրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Կարեն Գիլոյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհի թե՛ մարզական, թե՛ կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:


ԿԳՄՍ փոխնախարարը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ շրջել է ՀՖԿՍՊԻ-ի մարզադահլիճներով՝ քննարկելով դրանց վերակառուցման և վերազինման հնարավոր տարբերակները: Դ. Խիթարյանը Կ. Գիլոյանին ներկայացրել բուհի զարգացման տեսլականը, ներկայիս գույքային և տեխնիկական հագեցվածությունը, բարեփոխումների նախագծերը, որոնց ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել և հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու պատրաստակամություն հայտնել:


Փոխնախարարը կարևորել է ժամանակակից պահանջներին համապատասխան կրթամարզական միջավայր ունենալը, ինչը կնպաստի և՛ մրցունակ մասնագետների պատրաստմանը, և՛ բուհի մարզադահլիճների հնարավորինս լայն օգտագործմանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86418