ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել՝ Կարեն Աբրահամյանին ազատելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.


Կարեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86403