Հայ գերիների հարցով եվրոպացի պատգամավորները դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին` հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող մոտ 200 հայ ռազմագերիներին:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:


Պատգամավորները նշել են, որ խոսքը մասնավորապես այն 72 անձանց մասին է, ում գերեվարման փաստն Ադրբեջանն ընդունում է, ինչպես նաև՝ այն 112 անձանց մասին, ում մասին Ադրբեջանը չի տրամադրում որևէ տեղեկություն և այն 61 անձանց մասին, ում գերեվարման փաստը թեև Ադրբեջանը հերքում է, սակայն նրանց մասին առկա են հակառակն ապացուցող փաստեր։






 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86399