Աշխարհը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

Ե՛վ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և՛ գերության մեջ կամ այլ կարգավիճակով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, և՛ խայտառակ պուրակի բացումը Բաքվում հերթական վկայությունն է, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնարին է: Այս մասին մայիսի 4-ի ԱԺ նիստուն հայտարարեց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:


Նրա խոսքով, աշխարհը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը:

"Սա է այն քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը մենք` որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք, եւ այստեղ որևէ փոփոխություն չկա: Մեր միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ պետք է սերտորեն աշխատենք",- շեշտեց Արարատ Միրզոյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը վերանորոգման անվան տակ հանել է ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86392