ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:
Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:
Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:
"Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար",- ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86379