Արցախի նախագահն ընդունել է «Իքս Գրուպ»-ի ղեկավարին և քննարկել ներդրումային հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:


Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել ընկերությանն Արցախում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների համար:


Քննարկվել են Արցախի տնտեսության ներկա վիճակն ու առկա ներդրումային հնարավորությունները:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86310