Սյունիքում ստեղծվել են ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետեր. Փաշինյան

Սյունիքի մարզում Հայաստանի հարավում ռուսական ռազմակայանի երկու հենակետեր են հայտնվել։


Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


«Սյունիքի մարզում ստեղծվել են 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հենակետեր», - ասաց նա:


Նրա խոսքով՝ սա լրացուցիչ երաշխիք է ոչ միայն Սյունիքի մարզի, այլեւ ընդհանրապես Հայաստանի անվտանգության ապահովման համար։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86297