Որոնողական աշխատանքները կշարունակվեն Վարանդայի ուղղությամբ

Անհայտ կորած հայ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումները շարունակվում են:


Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։


Որոնումներն իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, որոնց մասնակցում է մեկ փրկարարական ջոկատ: Այսօրվա դրությամբ հայտնաբերվել է 1552 զոհվածների մարմին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86284