Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:


Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86244