Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն բացատրություն տալու՝ Շուշիի դիրքերը լքելու մասով։
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ քրեական գործ չի կարող լինել ու չի էլ կարող հարուցվել, իսկ այս ամենը ուղղակի խոսում է Արթուր Վանեցյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու նպատակի մասին:
"Դա կապված է նրա քաղաքական գործունեության հետ, հատկապես մի փուլում, երբ կա դիրքորոշում արտահերթ ընտրությունների հետ կապված",- հայտարարեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նոյեմբերին Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ինքն ու իր ջոկատը որևէ դիրք չենք լքել, եղել են ամենածանր դիրքերում՝ ՊԲ հրամանատարի անմիջական ցուցումով։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86050