Հայաստան աշխարհի ապագան, այդ թվում ՝ ՀՀ-ի ու Արցախի, տեսնում եմ նոր ռազմաքաղաքական ավելի խորը համագործակցության շրջանակներում ձևավորված հարաբերություններում:
Այդ մասին ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«ՌԴ-ի հետ միասին պետք է կարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածաշրջանը»,- նշել է նա:
Արայիկ Հարությունյանի խոսքով, որպես ինքնորոշված երկիր՝ ԱՀ-ն կշարունակի քաղաքական պայքարը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների համար` գոնե նախկին ինքնավար մարզի տարածքները վերադարձնելու նպատակով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/86015