ՌԴ փոխարտգործնախարարն ու ԿԽՄԿ ղեկավարը Ժնևում քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ապրիլի 20-ին Ժնևում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


«Շարունակվել է Ռուսաստանի եւ կոմիտեի համագործակցության հումանիտար օրակարգի գործնական ասպեկտների քննարկումը։ Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում, ներառյալ Սիրիայում, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում տիրող իրավիճակի շուրջ։ Քննարկվել են նաեւ կորոնավիրուսային համաճարակի հետեւանքների հաղթահարմանը վերաբերող հարցեր», - ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85594