ՌԴ-ն եղել է Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու գլխավոր դերակատարը. Պուտին

ՌԴ-ն եղել է Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու գլխավոր դերակատարը: Այս մասին ապրիլի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


Ինչպես նա հայտարարել է, Ռուսաստանը ձգտում է աջակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը և արդեն շատ բան է արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսություն հաստատելու համար: «Ռուսաստանը, ինչպես գիտեք, գլխավոր դեր է խաղացել այն բանում, որ հաջողվել է դադարեցնել զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում», - ընդգծել Է Պուտինը:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված եւ 44 օր տեւած ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հակամարտության տարածաշրջանում տեղակայված են ռուս խաղաղապահներ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85580