«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ աշխատանքներ կլինեն Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում ևս։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85568