Փաշինյանի ընտրովի գաղտնապահությունը. Գաղտնազերծել հաջորդ հարցը. Էլինար Վարդանյան

Ի պատասխան Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության, համաձայն որի՝պատերազմի 4-րդ օրը ՀՀԱնվտանգության խորհրդին ինքը ներկայացրել է հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ Զինված ուժերի գնահատականը և առաջարկել երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հետևեց Անվտանգության Խորհրդի՝ մի քանի ամիս ուշացած պատասխանը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «ԱԽ գրասենյակը գաղտնազերծեց և հրապարակեց Անվտանգության խորհրդի 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ։ Հայտարարության և գաղտնազերծված փաստաթղթի ընտրովի հատվածների բովանդակությունը քննարկման այլ թեմա է։


Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի համաձայն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները գաղտնազերծվում են դրանք տնօրինող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից, որոնց ղեկավարներն անմիջականորեն կազմակերպում և գլխավորում են գաղտնազերծման աշխատանքները:Անվտանգության խորհրդի մասին ՀՀ Օրենքի համաձայն՝Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Հետևաբար՝ գաղտնազերծման ողջ գործընթացը տեղի է ունեցել վարչապետի անմիջական կազմակերպմամբ և գլխավորությամբ։


Հարց է ծագում, թե ինչո՞ւ վարչապետը նույն հետևողականությամբ չի գաղտնազերծում մեկ այլ կարևորագույն թեմա, որը կարծես թե սկիզբ դրեց պատերազմին և պարտությանը։ 5 միլիարդի հետ կապված հանդիպման բովանդակությունը ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ 2020թ. դեկտեմբերի 15-ի հարցազրույցում խուսափեց հրապարակայնացնել, սակայն շեշտեց, որ 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատվել էր օպերատիվ կապ, և մինչև ԱԱԾ տնօրենի պաշտոնում իր պաշտոնավարման ավարտը այդ կապն իրականացվել է իր և ևս մեկ պաշտոնյայի միջոցով։ Օպերատիվ կապի շրջանակներում շփումների արդյունքում ստացված տարաբնույթ տեղեկությունները նա փոխանցել է Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները:


Տրամաբանական պահանջ.


Եթե վարչապետի թույլտվությամբ հրապարակվում է ԱԽ-ի նիստից հատված, ապա պետք է հրապարակվի նաև ազգային աղետի հիմքում դրված ստվերային բանակցությունների և թշնամու կողմից ստվերային առաջարկների հատվածը ևս։


Ի՞նչն է խանգարում վարչապետին՝ նույն ջանասիրությամբ և հետևողականությամբ ու նույն մեխանիզմով հրապարակել ստվերային բանակցությունների մասին փաստերը, ինչպես նաև 5 միլիարդի մասին տեղեկությունները հերքող փաստերը։Սա պետք է դառնա քաղաքական ուժերի և հանրության պահանջը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85567

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel