Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները չեն բանակցում դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ:
Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խորհրդական Մարթա Այվազյանը՝ պատասխանելով հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հնարավոր հաստատման եւ սահմանների բացման վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով, Հայաստանի և Թուրքիայի միջեւ ոչ միայն բանակցություններ չեն ընթանում, այլեւ ծրագրված չեն:
Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնում է Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85425