Հակառակորդը շարունակել է կիրառել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/8542