Պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Նուլանդ

2021 թ. ապրիլի 15-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն անցկացրեց լսումներ՝ ամերիկյան դիվանագիտության վետերան, դեսպան Վիկտորիա Նուլանդի՝ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է Ամերիկայի ձայնը:


Լսումներին հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը բարձրացրեց Հայաստանին և Հարավային Կովկասին վերաբերող հարցեր, որոնց թվում նաեւ հայ ռազմագերիների, մարդասիրական օգնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին:


«Անցած աշնանը Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի հարձակումը հայ ժողովրդի դեմ, իմ կարծիքով, անասելի ողբերգություն է։ Այդ պատերազմի ընթացքում ամերիկյան բարձր մակարդակի դիվանագիտության բացակայությունն աններելի է, և մենք պետք է կանխենք հետագայում դրա կրկնությունը», - ասել է Բոբ Մենենդեսը՝ կոչ անելով ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում:


Սենատոր Մենենդեսը նաև ամերիկյան վարչակազմից պահանջել է մարդասիրական օգնություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերին, ներառյալ՝ ականազերծման ծրագրի իրականացման համար։


«Եթե Ձեզ հաստատեն, դուք պարտավորվու՞մ եք աջակցել կայուն մարդասիրական օգնության տրամադրմանը, ներառյալ միջոցներ ականազերծման համար` Հարավային Կովկասի հայերին, ովքեր տեղահանվել են իրենց տներից կամ այլ կերպ տուժել Ադրբեջանի հարձակման արդյունքում, օգնելու նպատակով: Եվ երկրորդը` ի՞նչ կարող ենք անել ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու համար՝ ավելի կայուն խաղաղ գործընթաց ձևավորելու նպատակով»,- հարցրել է Մենենդեսը:


Ի պատասխան՝ Վիկտորիա Նուլանդը շեշտել է, որ ավելի քան երկու տասնամյակ աշխատել է Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂ խնդրի շուրջ: Նա ԼՂ շուրջ տեղի ունեցածը որակում է «ամբողջական ողբերգություն շատերի համար տարածաշրջանում»:


«Պետք է հասնենք գերիների ազատ արձակմանը, պետք է վերականգնենք մարդասիրական օգնության տրամադրումը, պետք է վստահ լինենք, որ պահպանվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որպեսզի երկիրը կարող լինի ինքնուրույն կայացնել սեփական որոշումները։ Եվ մենք պետք է խոսենք մեր դաշնակից Թուրքիայի հետ»,- ասել է Նուլանդը։


Նուլանդը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղարը նախկինում անդրադարձել է Թուրքիայում ընթացող միտումների շուրջ երկխոսության անհրաժեշտությանը: Ամերիկացի դիվանագետը կոչ արեց շարունակել ճնշում գործադրել Թուրքիայում «ժողովրդավարության և մարդու իրավունքների, մամուլի ազատության» հիմնախնդիրների հարցում: Անհրաժեշտ է միասին վերադառնալ նույն էջին Սիրիայի, Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերում, պնդում է Նուլանդը:


«Լուրջ աշխատանք ունենք կատարելու մեր երկկողմ հարաբերություններում, որպեսզի փարատվեն մեր մտահոգությունները ոչ միայն այն կապակցությամբ, թե ինչ է անում Թուրքիան իր երկրի սահմաններից դուրս, այլ նաև՝ իր երկրի ներսում»,- ասել է Նուլանդը:


Պետքարտուղարի տեղակալի թեկնածուն կարևորել է կովկասյան երկրներին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: Նա կողմնակից է ակտիվ դիվանագիտության, բարձրաստիճան ղեկավարության հետ երկխոսության՝ ԱՄՆ-ի տնտեսական և մարդասիրական գործիքակազմի ակտիվ կիրառմամբ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85382

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online