ՄԱԿ-ը չի արձագանքել Լեռնային Ղարաբաղի ականազերծմանը մասնակցելու Ռուսաստանի առաջարկին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն «Զվեզդա» հեռուստաալիքի ֆիլմում, որը եթեր է հեռարձակվել ուրբաթ օրը:
«Հենց նոյեմբերին Այդ ամենը տեղի ունեցավ, մենք ասում ենք ՝ ՄԱԿ-ի հակաականային կենտրոն ստեղծենք։ Այնտեղ ամեն ինչ ականապատված է: Մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրեր։ Ինչ-որ մեկը եկա՞վ: Առայժմ՝ ոչ ոք», - ասել Է Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ առայժմ տեղում աշխատում են միայն ռուս սակրավորները։ «Այնտեղ աշխատում է և ԱԻՆ-ը, և ՊՆ-ն, աշխատում են տեղի սակրավորները։ Իսկ (ՄԱԿ-ից) ոչ ոք չի եկել», - ասել է նախարարը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85371