Մամուլ. Փաշինյանն ամեն ինչ արեց, որ մայիսի 9-ին վարչապետ չլինի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր է որոշել հունիսի 20-ը, այն հաշվարկով, որ մայիսի 9-ին ինքը չզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Մայիսի 9-ը ավանդաբար նշվել է որպես մայիսյան հաղթանակների եռատոն: Հիմա երբ Շուշին և Արցախի զգալի մասը ադրբեջանցիների օկուպացիայի տակ է, խոսք անգամ չի կարող լինել տոնի կամ այդ օրը նշելու մասին: Փաշինյանը դա հասկանալով՝ ամեն ինչ արել է այդ օրը վարչապետի պաշտոնում չլինելու և դրա հետ կապված անհարմար իրավիճակից խուսափելու համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի կուսակցությունը տհաճ սյուրպրիզ է պատրաստում իշխանությունների համար։ Հայտնի է, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում սկսվել են նախընտրական վերադասավորումներ, որոնց ավարտին կհստակեցվի, թե որ քաղաքական ուժն ինչ ձեւաչափով, օրակարգով եւ ինչ քարոզչական տեխնոլոգիաների կիրառմամբ է մասնակցելու ընտրություններին։ Հատկապես հետաքրքիր է նախընտրական տեխնոլոգիաների հարցը, քանի որ քաղտեխնոլոգներն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։ Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԱԱԾ պաշտոնաթող տնօրեն Արթուր Վանեցյանը, հավաքել է քաղտեխնոլոգների բավական ուժեղ խումբ, որը բաղկացած է ոչ միայն հայաստանցի, այլ նաեւ Ռուսաստանից ժամանած մասնագետներից։ Այս թիմն իր առաջ նպատակ է դրել գալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տհաճ անակնկալ մատուցել եւ բոլորի համար անսպասելի բարձր տոկոսներ «խփել»։ Նկատենք, որ Վանեցյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը համեմատաբար կարճ ժամանակահատված է, ինչ հայտնվել են դաշտում, բայց այս ընթացքում կարողացել են հայտնի դառնալ՝ մեկ տարվա մեջ մոտ 70 գրասենյակ են բացել մարզերում եւ պատրաստվում են ակտիվ դերակատարում ստանձնել երկրի քաղաքական կյանքում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ՀԱԿ-ը, Նիկոլ Փաշինյանին քննադատելով, տարանջատվում է նրանից, սակայն ՀԱԿ կառույցները Փաշինյանի իշխանության գալուց հետո տարրալուծվել են «Քաղաքացիական պայմանագրի» և, մեծ հաշվով, իշխանության մեջ: ՀԱԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների մի զգալի մասը՝ որպես յուրային, աշխատանքի է անցել պետական կառավարման համակարգի միջին և ցածր օղակներում և ընտրությունների դեպքում պարտավորված է լինելու աշխատել ՔՊ-ի և ոչ թե ՀԱԿ-ի համար: ՀԱԿ-ում դրա մասին գիտեն, բայց կարծում են, որ դա էական ազդեցություն չի ունենա իրենց ստանալիք քվեների վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը թեեւ ԱԺ ամբիոնից հերթական անգամ հոխորտում էր բոլորի ու հատկապես նախկինների վրա, սակայն նա անգամ լրագրողների հետ չառերեսվեց։ Եվ դրա համար ԱԺ թիվ մեկ «ուսապարկը»՝ ուսապարկի մասին հայտնի հայտարարության հեղինակ Վահագն Ալեքսանյանն անգամ խորամանկ քայլի դիմեց․ նիստի ընդմիջումն ավարտվելուց հինգ պակաս, երբ Փաշինյանը ստիպված էր վերադառնալ, ԱԺ դահլիճի դռների մոտ հավաքված լրագրողների առջեւ հայտնվեց Ալեքսանյանը եւ դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, որ ասելիք ունի։ Լրագրողները հեռացան դռների մոտից, որ լսեն, թե ինչ դարակազմիկ հայտարարություն է անելու նորաթուխ պատգամավորը, եւ հենց այդ պահին Փաշինյանն իր շքախմբով ճողոպրեց դահլիճից։ Ի դեպ, Ալեքսանյանը թեեւ ընդամենը մի քանի օր է վերցրել մանդատը, բայց հավակնում է դառնալ հայրենի խորհրդարանի Ժիրինովսկին՝ պատեհ-անպատեհ ղժղժալով եւ լրագրողական ուշադրության կենտրոնում հայտնվելով»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կու­սակցությունում խիստ մտահոգված են, թե ինչպես են ապահովելու ձայներ Սյունիքում, Լոռիում, Կոտայքում և Արագածոտնում: Ահա այս մարզերն են, որտեղ ՔՊ-ականների դիր­քերը բավականին թույլ են: Այս մարզերից ընտրված «ուսապարկ» պատգամա­վորներն իրենց մարզերում ունեն գրեթե զրոյական հեղինակություն, մինչդեռ, ի տարբերություն նրանց՝ վերոնշյալ մարզերում բավականին շատ են տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերին սկզբունքայնորեն սատարող աջակիցները: Սյունիքում իշխանություններն անգամ չեն կարողանում հրապարակավ մուտք գործել, ուր մնաց ձայներ ունենան, Կոտայքում բոլորն են հասկանում, որ այս անգամ առանձնապես ջանասիրաբար ձայներ չի ապահովելու ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, Արագածոտնում՝ ՀՅԴ-ականներն են բավականին ամրացրել իրենց դիրքերը: Դե իսկ Լոռիում տարբեր ընդդիմադիր ուժերին սատարողների պակաս չկա»:


«Ժամանակ» թերթը գրում է. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆիա Հովսեփյանը և Գոռ Գևորգյանը խորհրդարան են ներկայացրել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ, որը կպարտավորեցնի կառավարության անդամներին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերին պատասխանել ամբիոնից, իսկ չպատասխանելու դեպքում ներկայացնել հիմնավորում: Գործող պրակտիկայում, որոշ դեպքերում, կառավարության անդամները պատգամավորների հարցերին ի պատասխան խոստանում են, որ այդ հարցին կտրվի գրավոր պատասխան՝ դրանով խուսափելով իրենց համար ոչ այնքան հաճելի հարցերին պատասխանելու օրենսդրական պարտավորությունից»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» դուրս եկած, անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը նախաձեռնում է գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ձեւավորել, որի կազմում կընդգրկվեն «Իմ քայլից» հեռացած անկախ պատգամավորները, առաջարկ է արվել նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։ Երկուշաբթի նախնական քննարկում կլինի, եւ պարզ կդառնա, թե ովքեր են համաձայն առաջարկին, ովքեր՝ ոչ։ Կքննարկեն նաեւ ձեւաչափի հարցերը։ Կհամագործակցեն Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովի հետ, ով նաեւ գերիների վերադարձով է զբաղվում, որպեսզի հասկանան, թե ինչ բացթողումներ կան, ինչ պետք է արվի, որ չի արվում՝ գերիների վերադարձը հնարավորինս սեղմ ժամկետում կազմակերպելու համար։ Մեր տեղեկություններով, այդ հարցով ՀՀ օրենսդիրներին է դիմել նաեւ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ խնդրելով գործող ֆորմատ ստեղծել, որի հետ կհամագործակցեն նաեւ Արցախի պատգամավորները։ Ինչպես հայտնի է՝ Արցախի ընդդիմադիր շրջանակները մերժում են իշխանական ֆորմատները, չեն հանդիպում գերիների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի» բացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք եւ վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից: Հագնելով զինվորական համազգեստ եւ կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջեւ՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, եւ ատելություն է սերմանում ժողովուրդների միջեւ: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական եւ տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական եւ արդյունավետ»: Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման եւ վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհայտ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավարտվի: «Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը: Հայ գերիների պահումը եւ վատ վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները օրինականորեն համարվում են «ռազմագերիներ»», – նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ամբիոնից պատերազմի, արված օպերացիաների, թերացումների մասին հայտարարությունը մի շարք գեներալների, գնդապետների խիստ մտահոգել է, թե ինչու էր այդ մասին ԱԺ ամբիոնից վարչապետը հրապարակավ ասում: Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ բարձրաստիճան զինվորականները քննարկել են, որ ԶՈւ գլխա­վոր շտաբի նախկին պետի և վարչապետի այս հրապարակային վեճը լավ տեղ չի տանի ու բանակին նոր մարտահրավերներ կնետի: Լավատեղյակ աղբ­յուրներից տեղեկացանք, որ մարտի 22-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ հրամկազմին է ներկայացրել Արտակ Դավթյանին, փակ քննարկ­ման ժամանակ գեներալներից շատերը հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, արդյոք իրենք 44-օրյա պատերազմի հետ կապված ինչ-որ քրեական գործերով են անցնելու կամ դատվելու: Փաշինյանը վստահեցրել է, որ ոչ մի փաստահավաք խումբ չի ստեղծվելու, որևէ քննություն չի իրա­կանացվելու, բոլորը կարող են իրենց գործառույթները հանգիստ իրականացնել: Ավելին, ըստ նույն տեղեկությունների՝ Փաշինյանը նշել էր, թե իրենք կա­րող են ներքին քննարկումներ իրականացնել ու իրենց մեջ որոշել՝որտեղ ով ինչպես սխալվեց, հետևություն անեն: ԶՈւ հրամկազմն էլ, վստահ լինելով, որ ամեն ինչ լավ է, խաղաղվել ու անցել էր իր գործին: Բայց նախօրեին վարչապետի ելույթից ՊՆ-ն ու ԶՈւ. կազմը, կարելի է ասել, տագնապի մեջ Են, քանի որ առաջիկայում հնարավոր են կտրուկ շրջադարձեր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է Հայաստանում ստեղծել Խուզարկուների միություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը Ազգային ժողովին է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հիմնավորման մեջ դատախազությունը նշում է, թե մասնավոր խուզարկուական գործունեության հետ կապված չկան իրավական կարգավորումներ, եւ դատախազությունը որոշել է օրենքով Հայաստանում թույլատրել մասնավոր խուզարկուական գործունեություն իրականացնել՝ միեւնույն ժամանակ սահմանելով այդպիսի գործունեության թույլատրելի սահմաններն ու դրսեւորումները: Նշվում է, որ օրենքի մշակման շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ տվյալ ոլորտում միջազգային իրավական փորձը, այդ թվում՝ ուսումնասիրվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլ երկներում գործող իրավական ակտերը, որոնց կարգավորումները եւս հիմք են ընդունվել նախագիծը մշակելիս: Օրինակ՝ մասնավոր խուզարկուն կարող է տեղեկություններ հավաքագրել գույքի ծագման՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով օրինականության վերաբերյալ, որոնել այն ֆիզիկական անձանց, ում վերաբերյալ նրանց բնակության վայրում որոնումը սկսելուն նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ Խուզարկուների միության նախագահն ընտրվելու է 4 տարի ժամկետով: Կարճ ասած, մտադիր են ստեղծել մարդկանց կյանքի մեջ քիթները մտցնողների միություն, որը մեծապես կզբաղվի իշխանությունների համար անցանկալի գործիչներով եւ պաշտոնյաներով»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «Հայաստանին եւ Արցախին պայծառ ապագա» են խոստանում: Իսկ թե ում հետ՝ թուրքերի, ադրբեջանցիների՞, թե՞ միայն մենք մերոնցով, չեն մանրամասնում։  Ամեն ինչ, սակայն, հուշում է, որ Հայաստանի եւ Արցախի ապագան լինելու է թուրքերի հետ եւ թուրքերի հաշվին, քանզի նայելով արտագաղթի բացասական սալդոն՝ հասկանում ենք, որ մինչեւ այդ ապագայի կառուցումը, Հայաստանում պարզապես հայ չի մնա՝ կմնան նիկոլականները, զոմբիներն ու նրանց հետ փոխկապակցված անձինք։ Այսպես, ըստ վիճվարչության հրապարակած թվերի՝ միայն այս տարվա մարտ ամսին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 74,197 ուղեւոր (ներառյալ՝ ՀՀ քաղաքացիները), նույն օդանավակայաններով ժամանել է 42,283 քաղաքացի։ Մարտին մեկնածների եւ ժամանածների միջեւ տարբերությունը կազմել է 31,914 մարդ: Հարց է ծագում՝ այս տեմպերով ովքե՞ր են լինելու Հայաստանի եւ Արցախի ապագայի շահառուները»:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85284

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel