Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը շտապ գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին՝ Բաքվում «ռազմավարի պուրակ» բացելու կապակցությամբ:
«Ես պահանջում եմ գործողություններ՝ կապված անընդունելի «ռազմավարի այգու» հետ, որտեղ ներկայացված են սպանված հայ զինվորների սաղավարտները։ Այդ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու վստահությանը»,-գրել է Ֆուրլասը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ռազմավարի զբոսայգի էր բացել։ Այնտեղ ցուցադրված է հայկական բանակի խոցված ռազմական տեխնիկան, որը բռնագրավվել է ադրբեջանցի զինվորականների կողմից 2020թ. նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո, ինչպես նաեւ զոհված զինվորների սաղավարտները:
Այնտեղ տեղադրված են հայ զինվորների նվաստացուցիչ մանեկեններ, իսկ նրանցից ոմանք «հրամանատարների կողմից գամված զենքին, որպեսզի կանխեն նրանց փախուստը ռազմաճակատից», ինչը խիստ բացասական է ընկալվել Հայաստանում։
«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում», - ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ մեկնաբանելով Բաքվում այսպես կոչված ռազմավարի զբոսայգին: Այս ամենը, ըստ նրա, վառ կերպով ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների իրական վերաբերմունքը հայ ժողովրդի և քաղաքացիների նկատմամբ էթնիկ հատկանիշով։
«Ատելության քարոզչությունը ոչ միայն չի դադարել, այլև շարունակվում է նոր ուժով», - ընդգծեց պաշտպանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85137