Հայաստանում մեկնարկել է զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների գործընթացը: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ բարեփոխումներն սկսելու համար կապահովեն երկրի զինված ուժերում կառուցվածքային, այնուհետև բովանդակային փոփոխություններ: Վարչապետը նշել է, որ զորակոչի և զորահավաքի համակարգն ու կառուցվածքը պետք է լրջորեն վերանայվի։ Հեռանկարում կքննարկվի պրոֆեսիոնալ բանակի համակարգին անցնելու հնարավորությունը։ «Մենք դիտարկում ենք հետագայում պրոֆեսիոնալ բանակին անցնելու լուրջ քննարկման հնարավորությունը», - հայտարարել է վարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85122