ՌԴ-ն ու Հայաստանը քննարկում են Սյունիքի մարզում 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը. Փաշինյան

Հայաստանի արտաքին անվտանգության հիմքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ինչպես Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը։ Մենք պետք է ընդգծենք, որ Հայաստանի արտաքին անվտանգության հիմքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքն է, որն ամրագրված է մի քանի տասնյակ պայմանագրերով։ Այս համատեքստում մեզ համար գործնական նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀՕՊ միասնական համակարգը։ Այս երկու համակարգերի տրամաբանության համաձայն՝ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա», - ասաց նա։


Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ Սյունիքի մարզում հենակետերի ստեղծումը: «Այդ քննարկումները շատ արդյունավետ են։ Ռուս սահմանապահները մասնակցում են Սյունիքում պետական սահմանի պահպանությանը», - նշել է նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/85118