Կանադան Ղարաբաղի պատճառով չեղարկել Է Թուրքիային զենք արտահանելու թույլտվությունները

Կանադայի իշխանությունները հետ են կանչել ավելի վաղ Թուրքիային Կանադական սպառազինության և տեխնոլոգիաների արտահանման համար տրված թույլտվությունները, քանի որ ստացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ դրանց կիրառման ապացույցներ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳ նախարար Մարկ Գառնոյի հայտարարությունը։


«Ստուգման ավարտից հետո, որի ընթացքում հայտնաբերվել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանվող Կանադական տեխնոլոգիաները օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, ես այսօր հայտարարում եմ այն թույլտվությունների վերացման մասին, որոնց գործողությունը կասեցվել է 2020 թվականի աշնանը», - ասել է նա: «Նման օգտագործումը չի համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը եւ դրանց վերջնական օգտագործման վերաբերյալ Թուրքիայի հավաստիացումներին», - ընդգծել է Գառնոն:


Նախարարը հավելել է, որ երկուշաբթի այդ իրադրությունը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ՝ հայնելով Կանադայի մտահոգությունը ռազմական հակամարտություններում նրա տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչը հակասում է երկրի օրենքներին: Նա նաեւ հույս է հայտնել, որ Կանադան եւ Թուրքիան, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամ, կարող են ապագայում լուծել այս հարցը։


Անցյալ տարվա աշնանը The Globe and Mail թերթը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում Ադրբեջանը կարող էր օգտագործել թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնց վրա տեղադրված է կանադական ռազմական սարքավորումներ:


2019 թվականի վերջին Կանադան հայտարարել է Թուրքիային ցանկացած սպառազինության մատակարարումների դադարեցման մասին Սիրիայում Անկարայի կողմից իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության լույսի ներքո, որը, ինչպես Կանադայի ԱԳՆ-ում են համարել, «խաթարում է տարածաշրջանի կայունություն»:


Արգելքը գործում է մինչեւ 2021 թվականի հունիսը, սակայն, թերթի տվյալներով, 2020 թվականի մայիսին Կանադայի իշխանությունները բացառություն են արել Կանադական ընկերություններից մեկի համար, որը թուրքական ընկերությանը անօդաչու թռչող սարքեր արտադրող իր համակարգեր է մատակարարել: Կանադայի իշխանություններն այն ժամանակ չէին մեկնաբանել, թե ինչու են նման բացառություն արել։


Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները սկսել են հետաքննել ղարաբաղյան հակամարտության ժամանակ կանադական ռազմական սարքավորումների հնարավոր օգտագործումը: Այդ կապակցությամբ Օտտավան դադարեցրել է Անկարային զենքի մատակարարման բոլոր թույլտվությունների գործողությունը։ Այժմ հետաքննության ավարտից հետո նրանք բոլորը չեղյալ են հայտարարվել։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84988

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online