Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:


Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:


Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում:


Հատկանշական է, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավարը Հայաստան է ժամանել հունիսի 20-ին հայտարարված, սակայն առայժմ չնշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո։


Ավելի ճիշտ, հաշվի առնելով նրա մոտ անհրաժեշտ նստակեցության բացակայությունը, Աբրահամյանը միայն կարող է սատարել այս կամ այն քաղաքական ուժին։ Մինչ այս պահը մամուլում ավելի մանրամասն տեղեկություններ չէին հայտնվում այդ կապակցությամբ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84693