Մարտին Վրաստանում միջազգային այցելուների թիվը նվազել է 73,4 տոկոսով

2021 թվականի մարտին Վրաստան է կատարվել 55 907 միջազգային այց, ինչը 73,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած հաղորդագրության մեջ:


"40 759 միջազգային այցելու, որոնք Վրաստան են այցելել ցամաքով, 14 181–ը՝ օդով, 770–ը՝ ծովով եւ 197–ը՝ երկաթուղով", – ասված է հաղորդագրության մեջ:


Վրաստան այցելությունների թվով առաջատար երկրների ցուցակը հետեւյալն է: Թուրքիա՝ 20 237 այցելու (-50,8%), Վրաստան (ոչ ռեզիդենտներ)՝ 5 760 այցելու (-62,7%), Հայաստան՝ 5 656 այցելու (-82,8%), Ռուսաստան՝ 4 703 այցելու (-85,7%), Ադրբեջան՝ 4226 այցելու (-90,3%), Ուկրաինա՝ 3115 այցելու (-60,1%), Ուզբեկստան՝ 1873 այցելու (+73,7%), Ղազախստան՝ 1016 այցելու (-43,9%),%), Իրան՝ 841 այցելու (+109,2%) Բելառուս՝ 759 այցելու (-55%) եւ այլն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84688