Մենք խոսելու բան ունենք. Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը մնում է ամենահրատապ եւ սուր խնդիրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«Անշուշտ, մենք խոսելու բան ունենք եւ երկկողմ հարաբերությունների կառուցման առումով, եւ, բնականաբար, ամենահրատապ, ամենասուր խնդիրները եւ Լեռնային Ղարաբաղում, եւ նրա շուրջ իրադրության կայունացումն են», - ասել է Պուտինը:


2020թ. սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են ռազմական գործողությունները, որոնք դարձել են բազմամյա հակամարտության շարունակությունը եւ հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում զոհերի: Կողմերը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջող է եղել նոյեմբերի լույս 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը:


Մոսկվայի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ամբողջությամբ դադարեցնել կրակը եւ փոխանակել գերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել: Երևանը Բաքվին է փոխանցել նաև Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները։ Բացի այդ, տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահներ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/84678