Հնարավոր է Հայաստանում արտադրվի «Սպուտնիկ-V» պատվաստանյութը

Հնարավոր է Հայաստանում արտադրվի ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում.


«Ընթանում է սերտ երկխոսություն ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։ Այս պահին որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է», - ասաց դեսպանը: 


Նա նշեց, որ ակտիվ աշխատանքներ են տարվում, որպեսզի շուտով «Սպուտնիկ-V» պատվաստանյութը հասնի Հայաստան 


«Գործընթացը մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Դեսպանությունն ամեն կերպ աջակցում է դրան և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան», - ասաց դեսպանը։


Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ պատվաստանյութի մի խումբ անվճար մատակարարվել է Հայաստան և արդեն կիրառվում է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83874