Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել էր 2020 թվականի սեպտեմբերին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83863