ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայի հյուսիսում ռմբակոծության կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին՝ մարտի 23-ին, Անկարայում Ռուսաստանի դեսպանին կանչել է Սիրիայի հյուսիսում վերջերս իրականացված ռմբակոծության կապակցությամբ, հաղորդում է EADAily-ն:


Թուրքական ԱԳՆ-ում աղբյուրը Hürriyet թերթին հայտնել է, որ ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը կանչվել է Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի սրման պատճառով։


«Հիմնականում քննարկվել են Սիրիայում վերջին հարձակումները։ Մենք մեր մտավախությունները հասցրել ենք ռուսական կողմին... մեր բանակը նույնպես նման մտահոգություն է հայտնել իր ռուս գործընկերներին», - հայտնել է Hürriyet-ի զրուցակիցը։


Թերթի տվյալներով՝ Թուրքիայի ԱԳՆ այցից հետո դեսպան Ալեքսեյ Երխովն առանձին հանդիպում է ունեցել երկրի ԶՈՒ գլխավոր շտաբում, որտեղ Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին մտահոգություն է հայտնել «Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից ոչ հեռու» ռուսական հարձակումների սրման կապակցությամբ:


Ըստ թերթի, Թուրքիան ուղարկել է ռուսական պաշտոնական անձանց հաղորդագրություն այն մասին, որ այս հարձակումները «սպառնում են կայունության եւ անվտանգությանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածության թուլացման համաձայնագրով նախատեսված շրջաններում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83666