Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի և այժմ էլ Գլխավոր շտաբում է

Գեներալ Օնիկ Գասպարյանն այսօր առավոտյան աշխատանքի է ներկայացել Գլխավոր շտաբ և ներկայումս էլ գտնվում է իր աշխատավայրում:


Այս տեղեկությունը հաստատել են նաև Գլխավոր շտաբից:  


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 17-ին Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, միջանկյալ որոշում է կայացրել և ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը: Ըստ այդմ, դա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:


Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի աշխատակազմը, իր հերթին, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է, որ "Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է"։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83243