Օնիկ Գասպարյանը վերստին ԳՇ պետ է՞. դատարանը բավարարել է հայցը

Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին, միջանկյալ որոշում է կայացրել և ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը: Որոշումը հրապարակվել է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում:


«Դատարանը որպես հայցի ապահովման միջոց ժամանակավոր բավարարել հայցվորի պահանջը մինչև սույն հայցով վերջնական որոշման կայացումը: Սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ», - VERELQ-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը:


Դատարանն իր որոշմամբ սահմանել է ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով: «Այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը», - ասված է դատարանի որոշման մեջ, որն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


Դատարանի որոշմամբ բավարարվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը:


«Մենք պահանջում ենք ճանաչել այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահն ու վարչապետն իրավունք չունեն պաշտոնից ազատել Գլխավոր շտաբի պետին: Սահմանադրությամբ և օրենքներով նման գործիքակազմ նախատեսված չէ: Հանրապետության նախագահը կարող է նշանակել ԳՇ պետին, բայց ոչ ազատել: Նույն իրավահարաբերություններն են գործում դատավորների պարագայում: Նախագահը կարող է նշանակել դատավոր, բայց ոչ ազատել նրան այդ պաշտոնից», - ասաց Արթուր Հովհաննիսյանը:


Հատկանշանական է, որ օրեր առաջ «Արմենպրեսին» տված հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մեկնաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման իրավական հիմքերի մասին քննարկումները, նշել էր՝ Սահմանադրական դատարանի որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու փաստի վրա, քանի որ այն արդեն ավարտված իրավահարաբերություն է:


Օնիկ Գասպարյանը փաստաբան Արթուր Հովհաննիսյանը համամիտ է նախարարի հետ, սակայն նշում է, որ տվյալ պարագայում խոսքը ոչ թե սահմանադրական, այլ վարչական դատարանի՝ այլ հայցադիմումի հիմնա վրա կայացրած որոշման մասին է:


«Մենք մի քանի հայցադիմում ենք ներկայացրել դատարան: Պահանջում ենք, ճանաչել այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահն ու վարչապետն իրավունք չունեն պաշտոնից ազատել Գլխավոր շտաբի պետին: Դատարանն այս պահին ժամանակավոր բավարարել է հայցն առ այն, որ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին իրավահաբերութունը բացակայում է: Այս որոշումն ուժի մեջ է մնալու մինչև մեր հիմնական հայցադիմումով վերջնական որոշման կայացումը», - եզրափակեց փաստաբանը:


Արդարադատության նախարարությունից դեռ չեն մեկնաբանում դատարանի որոշումը:


Հիշեցնենք, որ ներկայում հայկական բանակում բավական ցավոտ վերադասավորումներ են տեղի ունենում: Օնիկ Գասպարյանը պաշտոննակ էր արվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու և նրա հրաժարականը պահանջելու համար: Նրա տեղը ժամանակավոր նշանակվել է Ստեփան Գալստյանը՝ Արտակ Դավթյանի՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԳՇ պետի պաշտոնում իրավունքի ուժով նշանակումը: 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/83203

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online