Վատիկանը կարևորում է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին հայտնել է Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պոլ Ռիչարդ Գալագերը նաև նշել է, որ Ռուսաստանի եւ Վատիկանի հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, իսկ դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են:
Վատիկանի օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը նշել է, որ կցանկանային ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքում "սառեցված հակամարտությունների" լուծման հարցում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82466