Այսօր՝ մարտի 5-ին, տեսակոնֆերանսների ռեժիմով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ներառվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող 75 երկրների, այդ թվում՝ Թուրքիայի՝ զարգացող երկրների ցուցակից հանելու առաջարկը: «Հայկական կողմի առաջարկն ընդունվել է միաձայն և, համաձայն գործող ընթացակարգերի, ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո», - ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/82440